երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ռանչպարում սկսվել է այն մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը տվել էի. Փաշինյան

Ռանչպարում սկսվել է այն մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը տվել էի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով. «Արարատի մարզի Ռանչպար գյուղում սկսվել է այն մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը տվել էի մարտի 16-ին իմ կատարած այցի ընթացքում:

Մանկապարտեզը իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը:

Սա նաեւ փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնենք Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր իրականացնելու մարտավարության վերաբերյալ»:

 

  • Կիսվել: