կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Քուրդիստանի համալսարանը օտարերկրացիների ընդունելություն է հայտարարում․ կտրվի կրթաթոշակ

Քուրդիստանի համալսարանը օտարերկրացիների ընդունելություն է հայտարարում․ կտրվի կրթաթոշակ

Քուրդիստանի համալսարանը (Սանանդաջ, Իրանի Իսլամական Հանրապետություն) 2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն՝ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսումնառելու նպատակով: Համալսարանը տրամադրում է նաև ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ:

Այս մասին տեեղկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Համալսարանն օտարերկրյա ուսանողների համար նախատեսում է 58 բակալավրիական, 114 մագիստրոսական և 35 ասպիրանտական ծրագրեր: Քուրդիստանի համալսարանը, ըստ կրթության որակի, աշխարհի համալսարանների շարքում 301-րդն է: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել հղումով:

  • Կիսվել: