երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՔՏՀԱ տեսչական մարմինը իրականացնում է ուժեղացված վերահսկողություն Նոր Նորք վարչական շրջանում

ՔՏՀԱ տեսչական մարմինը իրականացնում է ուժեղացված վերահսկողություն Նոր Նորք վարչական շրջանում

Հունիսի 30-ին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական և կանխարգելիչ գործառույթներ իրականացնելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, համատեղ միջոցառումներ են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում։ Այս մասին գրում է ՀՀ կառավարությունը։

Վաղ առավոտից տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հայտնաբերվել են կանգնած ողևորներով երեք տրանսպորտային միջոցներ և մեկ տրանսպորտային միջոց, որում բացակայել է ախտահանիչ հեղուկը։

Այսօրվա դիտարկման արդյունքում տաքսամոտորային փոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Վերահսկողությանը զուգահեռ իրականացվել են ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ թերությունների դեպքում տեղում տրվել են անհապաղ շտկման ցուցումներ։ Տեսչական մարմնի կողմից արդեն մեկ ամսից ավել շարունակվող մշտադիտարկման և վերահսկողության արդյունքները փաստում են, որ իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ կա դրական տեղաշարժ, հայտնաբերվող խախտումների և համապատասխան վարչական արձանագրությունների թիվը շարունակում է նվազել։

ՔՏՀԱՏՄ ամենօրյա վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ողջ տարածքում։

 

  • Կիսվել: