Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարին
Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին։
Ըստ վրացական կողմի՝ նրանք քննարկել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա ամուր բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման հեռանկարները։
Ընդգծվել է միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործընթացում երկու երկրների հետախուզական և անվտանգության կառույցների միջև կառուցողական երկխոսության ու սերտ համագործակցության կարևորությունը։
Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը առաջնահերթ ուղղություններով։
Վրաստան այցի շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը պատվիրակության հետ միասին այցելել է նաև Հետախուզության գործակալություն և աշխատանքային հանդիպում ունեցել ղեկավար կազմի հետ։



