«ԿԱԿՏՈՒՍ 2»-ում հայտնաբերվել են առանց սերտիֆիկատների նիկոտին պարունակող արտադրանքներ
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով «ԿԱԿՏՈՒՍ 2» ՍՊԸ-ում (հասցե՝ ք․ Երևան, Զեյթունցյան 73/1) իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։
Ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ընկերության կողմից շրջանառության մեջ են դրվել նիկոտին պարունակող՝ PYRO, PUFFMI և ORO TWIST տեսակի արտադրանքներ, որոնք չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին, մասնավորապես՝ արտադրանքները չեն ունեցել սերտիֆիկատներ։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։



