ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քովիդի դեմ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը հաստատվել է Հայաստանում օգտագործման համար․ ռուսաստանյան հիմնադրամ

Քովիդի դեմ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը հաստատվել է Հայաստանում օգտագործման համար․ ռուսաստանյան հիմնադրամ

Մեկ դեղաչափով սահմանափակվող «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը հաստատվել է՝ Հայաստանում օգտագործման համար:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ուղիղ ներդրումների Ռուսաստանյան հիմնադրամը։
 
Հայաստանի առողջապահության նախարարության կայքում դեռ այս մասին տեղեկություն չկա։
 
«Սպուտնիկ լայթը» նոր պատվաստանյութ չէ, այն պարզապես նույն «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի առաջին դեղաչափն է։ Այժմ մի քանի երկրներում՝ Արգենտինայում, Ադրբեջանում և Միացյալ արաբական էմիրություններում փորձարկում են ոչ միայն «Սպուտնիկ լայթի» արդյունավետությունը, այլև հնարավոր համադրությունը կորոնավիրուսի դեմ այլ պատվաստանյութերի հետ։
 
Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 303 հազար 325 պատվաստում։ Պատվաստումներն իրականացվում են «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով։

  • Կիսվել: