հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ընդունելության քննությունները տեղի կունենան  հուլիսի 1-ից 8-ը․ նախարար

Ընդունելության քննությունները տեղի կունենան  հուլիսի 1-ից 8-ը․ նախարար

Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, իսկ քննությունները տեղի կունենան  հուլիսի 1-ից 8-ը։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Կառավարության որոշմամբ բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա: Ըստ նախարարի՝ ընտրվել է 3 պարտադիր քննություններից մեկը։

«Այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, թույլ ենք տվել, որ դիմորդն ինքը ընտրի», - ասաց նախարարը։ Նա նաև նշեց, որ բանակից վերադարձածները ԲՈՒՀ  ընդունվելու համար կարող են էլէկտրոնային եղանակներով հայտը ներկայացնել։

 

  • Կիսվել: