Քիմ Քարդաշյանը կոչ է արել պահանջել Կոնգրեսից ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել ամերիկահայերին ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նագրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«ԱՄՆ ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296): Սա անձնական հարց է ինձ համար և միլիոնավոր հայերի համար, ովքեր համարվում են ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ: Կոչ արեք Կոնգրեսին և ասեք նրանց՝ գործելու ժամանակն է»,- գրել է Քարդաշյանը և հրապարակել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ կոնգրեսականներին զանգահարելու արշավի էջը: