հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քիչ է ասել, թե Հայաստանի լրագրողների միության նախագահի աթոռը զբաղեցնող տիկնոջ ղեկավարած կայքը զբաղված է հանցավոր գործունեությամբ․ Ստյոպա Սաֆարյանը դիմում է ԱԱԾ-ին և ոստիկանությանը

Քիչ է ասել, թե Հայաստանի լրագրողների միության նախագահի աթոռը զբաղեցնող տիկնոջ ղեկավարած կայքը զբաղված է հանցավոր գործունեությամբ․ Ստյոպա Սաֆարյանը դիմում է ԱԱԾ-ին և ոստիկանությանը

Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել և հաղորդում հանցագործության մասին։
 
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
 
"Այսօր Թելեգրամ սոցիալական ցանցի անհայտ ծագումով infoarmenia ալիքը, վերատպելով Mamul.am հարթակում երեկ առանց իմ համաձայնության արտատպված ֆեյսբուքյան գրառումս, իր կողմից լկտի, սադրիչ տեքստային հավելում է կատարել՝ դա մատուցելով որպես սեփական նյութ։ Այն հենց այդ տեսքով տեղադրվել է նաև ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի թելեգրամի ալիքում՝ առանց լրագրողի կողմից տեքստային հավելման։
Այսօր, 15:45-ին հայ հանրությանն իր անբարոյականությամբ հայտնի 168․am կայքում նյութ է տեղադրվել "Վլադիմիր Սոլովյովի արձագանքը՝ Ստյոպա Սաֆարյանի գրառմանը" վերտառությամբ՝ ռուս լրագրողին վերագրելով իր կողմից չարված արտահայտություններ (https://168.am/2020/10/13/1386212.html
Դժվար թե հայոց լրատվության մեջ կոմերցիոն հարաբերություններին, պատվերին, զրպարտությանը, խարդավանքներին ու ինտրիգներին քաջածանոթ այս լրատվամիջոցը (որն ի դեպ հրաժարվեց տպագրել ամիսներ առաջ Հանրային խորհրդի ու իմ մասին տարածած մեկ այլ զրպարտության հերքումը, որի պահանջով հանդես էի եկել) չտարբերակեր, որ լրագրողի պատին հայտնված նյութի և ոչ մի բառի հեղինակը ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը չէ։ Ճիշտ հակառակը, հավակնում եմ հայտարարել, որ դա արվել է միտումնավոր, գիտակցված, որի նպատակը հայ-ռուսական հարաբերությունների թունավորումն ու վտանգումն է։
Քիչ է ասել, թե Հայաստանի լրագրողների միության նախագահի աթոռը զբաղեցնող տիկնոջ ղեկավարած կայքը զբաղված է հանցավոր գործունեությամբ։ Քիչ է ասել, որ իր այդ ստատուսով տիկինը վաղուց և իսպառ հեռացել է լրագրությունից, իսկ նրա ծավալած գործունեությանն ամեն անուն կարելի է տալ, բացի լրագրությունը։ Քիչ է ասել, որ տիկինը և իր խմբագրած թերթը ակտիվ մասն են հենց այս պահին Արցախի առաջնագծում կյանքի, արյան գնով հերոսական կռիվ մղող Հայոց բանակի թիկունքում սկսված ու շարունակվող վտանգավոր դավադրությանը, որի մասին դեռ հանգամանորեն կգրեմ։
Արդ, սույնով
📷պահանջում եմ այդ կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանից առանց հապաղելու հանդես գալ ներողությամբ՝ ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովից, ում վերագրել է արտահայտություններ, որոնք նա չի արել, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից՝ բարի և գործարար համբավը արարտավորելու համար, հայ հանրությունից և ընթերցողներից՝ միտումնավոր կեղծիք և ապատեղեկատվություն տարածելու համար,
📷պահանջում եմ, որ սույն տեքստը ամբողջությամբ և անհապաղ տեղադրվի այդ կայքում։ Դա չանելու դեպքում հայց կներկայացվի նաև դատարան, իսկ այդ ամենից զատ․
📷դիմում եմ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia՝ անհապաղ քրեական գործ հարուցել կատարված հանցագործության վերաբերյալ, հարցաքննության հրավիրել կայքի խմբագրին ու նրա թողտվությամբ/հանձնարարությամբ այս հանցավոր արարքը գործած լրագրողին,
📷կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության հանրությանը, քաղհասարակությանը, ԶԼՄ-ներով զբաղվող ՀԿ-ներին հանդես գալ Լրագրողների միության պաշտոնից սույն տիկնոջը հեռացնելու պահանջներով, քանզի նրա գործունեությունն այլևս սպառնում է ազգային անվտանգությանը։
Ինքս պատրաստվում եմ նամակով ռուսաստանցի լրագրողին տեղյակ պահել Հայաստանի ինֆորմացիոն դաշտում այս սադրանքի ու նրա վերագրված արտահայտությունների համար։
 
Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ"

  • Կիսվել: