շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ֆիդանի և Քալընի նոր պաշտոններ ստանձնելը վտանգ է ներկայացնում Հունաստանի համար»․ հունական մամուլ

«Ֆիդանի և Քալընի նոր պաշտոններ ստանձնելը վտանգ է ներկայացնում Հունաստանի համար»․ հունական մամուլ

Հունական մամուլի հետաքրքրության շրջանակներում են հայտնվել Թուրքիայի կառավարության կազմում տեղի ունեցած նոր նշանակումները։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ 

Մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված Թուրքիայի հետախուզության նախկին տնօրեն Հաքան Ֆիդանի և հետախուզության նորանշանակ տնօրեն Իբրահիմ Քալընի նշանակումները։

Հունական մամուլի էջերում  շրջանառվում է, որ երկու գործիչները շատ ուժեղ կերպարներ են և նշվում է, որ հույն ժողովրդին պետք չէ խաբել այնպիսի հայտարարություններով, թե իբր Թուրքիան վարում է «խաղաղասեր» քաղաքականություն։

Նշվում է նաև, որ Էգեյան  ծովում Թուրքիայի վարչակազմի մտադությունները վտանգ են ներկայացնում Հունաստանի համար։ Թերթերից մեկի պնդմամբ Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ժամանակաշրջանն արդեն ավարտվել է։

  • Կիսվել: