կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայում բացասաբար են ընդունվել Էրդողանի մասին արևմտյան մամուլի հրապարակումները

Թուրքիայում բացասաբար են ընդունվել Էրդողանի մասին արևմտյան մամուլի հրապարակումները

Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրապարակում են Էրդողանին վերաբերող լուրեր՝ օգտագործելով ծաղրական վերնագրեր, ինչը բարկացրել է թուրքական լրատվամիջոցներին, գրում է ermenihaber.am-ը:

«BBC»-ն, որը հարցազրույց է վերցրել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից, գրել է. «Վտանգը տարբեր ձևերով է գալիս։ Թուրքիայի երկար տարիների ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար այն գալիս է սրտանման նշանի տեսքով, որը մի նախկին պաշտոնյայի ձեռքերով է ցույց տրվել»։

Ֆրանսիական «Le Point» և «L'Express»-ն ամսագրերն էլ իրենց հերթական համարների շապիկներին ընտրել են «Էրդողան՝ մյուս Պուտինը» և «Էրդողան՝ քաոսային վտանգ» վերնագրերը:

Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրն էլ «Թուրքիայի ընտրություններն ազատ և ազնիվ չեն լինելու» վերնագրով վերլուծության մեջ նշել է, որ «ընդդիմությունը դեռևս շանս ունի հաղթելու»։

Թուրքական մամուլն այս հրապարակումները որակել է որպես «ատելության խոսք և սադրիչ արտահայտություններ»՝ նշելով, որ դրանք ոչ այլ ինչ են, քան «արշավ է Էրդողանի դեմ»։

  • Կիսվել: