կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Քայլ դեպի տուն» ծրագիրն ավարտվեց. այս տարի մասնակցեց շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ

«Քայլ դեպի տուն» ծրագիրն ավարտվեց. այս տարի մասնակցեց շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ

Ավարտվեց սփյուռքի պատանիների ամենասիրելի ծրագիրը՝ «Քայլ դեպի տունը», հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

՛՛Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցեց շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 25 երկրից:

Վերջին փուլի մասնակիցներին հաջողություն մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի նրանց համար: Փակման արարողության ընթացքում մասնակիցները երգեցին, պարեցին, կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: