երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Քասախում քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում ՄԻՊ–ի արագ արձագանքման խումբը մեկնել է Աշտարակի բաժին

Քասախում քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում ՄԻՊ–ի արագ արձագանքման խումբը մեկնել է Աշտարակի բաժին

Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը հունիսի 16-ին մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին՝ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը:

Բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքներին առնչվող հարցերի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քասախ համայնքում լարված իրավիճակ է․ բնակիչներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը, որն այլևս բնակավայր չի հասնում, նախկինի նման սպասարկի նաև Քասախ համայնքը։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ։  Նշենք, որ նրանցից մեկն անչափահաս է։

  • Կիսվել: