ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Քարվաճառում անհայտ պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Քարվաճառում անհայտ պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Մարտի 22-ին Քարվաճառ անհայտ պայմաններում հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զոհրաբով Իլքին Ռամին օղլուն (Zöhrabov İlkin Ramin oğlu): Տեղեկությունը նախ հայտնել էր ադրբեջանական ընդդամիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը, այնուհետ հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Այս մասին հայտնում է «Ռազմինֆո»-ն:

Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մահացած զինծառայողը Ադրբեջանի Մասալլը շրջանից էր, հուղարկավորվել է այսօր՝ մարտի 30-ին, առավոտյան։

  • Կիսվել: