շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օկուպացված Քարվաճառում ավտոմեքենան ընկել է գետը. կա զոհ

Օկուպացված Քարվաճառում ավտոմեքենան ընկել է գետը. կա զոհ

Անցած գիշեր Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, մեկ մարդ մահացել է: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մեքենայում երեք մարդ է եղել՝ երկուսը քաղաքացիական անձինք են, իսկ մեկը՝ զինծառայող։

Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել կին զինծառայող Ֆ. Հուսեյնովան, իսկ վարորդը՝ 1981 թվականին ծնված Նուրլան Բաբաևը, մահացել է։

 

  • Կիսվել: