կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քարվաճառում ութ ադրբեջանցի է պայթել երկու ականների վրա

Քարվաճառում ութ ադրբեջանցի է պայթել երկու ականների վրա

Քարվաճառում ութ ադրբեջանցի է պայթել երկու ականների վրա: այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը:

Նշվում է, որ նրանցից մեկը մահացել է, յոթը ստացել են տարբեր վնասվածքներ: Լուրը Ադրբեջանի ռազմական դատախազությունը ստացել է այսօր ժամը 18:00-ին:

Նախաքննությամբ պարզվել է, որ Քարվաճառի շրջանի Չիրագ գյուղի մոտ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերության 4 աշխատակից։ Պարզվել է նաև, որ տուժածներին տարհանելու համար դեպքի վայր մեկնող 4 զինծառայողներ նույնպես վնասվել են ականի պայթյունից, որոնցից մեկը մահացել է, երեքը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նշվում է, որ զինվորական դատախազությունը հետաքննում է այս միջադեպը։

 

 

  • Կիսվել: