ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Քարաթափում Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին

Քարաթափում Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին

Հունիսի 27-ին, ժամը 01:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթևեկությանը:

Փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհից:

  • Կիսվել: