հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ պատվաստանյութը մնում է դիմակը. Փաշինյան

Քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ պատվաստանյութը մնում է դիմակը. Փաշինյան

Մեր բոլոր ԲԿ-ները շատ ակտիվ համագործակցում են առողջապահության նախարարության հետ եւ բարձր մակարդակով իրականացնում են իրենց գործառույթները: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ աողջապահական համակարգում կենտրոնացված կառավարում մտցնելուն և ասաց. «Պարզապես, երբ կոնկրետ իրավիճակ է ծագում, եւ մասնագետները ուսումնասիրում են կառուցակարգերը, փորձում են ի հայտ բերել օրենսդրական բացերը, որոնք տեսականորեն կարող են գոյություն ունենալ որոշակի իրավիճակներում

Այդ փոփոխությունը ընդամենը օրենսդրական  մեխանիզմը ամբողջացնելու նպատակ ունի: Մենք մինչեւ այսօր չենք ունեցել իրավիճակ, երբ այդ գործիքը կիրառելու անհրաժեշտություն կունենանք»:

Վարչապետը նշեց, որ մենք ունենք տնտեսական, սոցիալական եւ առողջապահական խնդիրների միջեւ ճիշտ բալանս պահելու անհրաժեշտություն:

Ինչ վերաբերում է հակահամաճարակային կանոններին, վարչապետն ասաց. «Երկու օր առաջ հայաստան էր այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը եւ արձանագրեցինք, որ հակահամաճարակային կանոնները ունիվերսալ են, խնդիրը այդ կանոնները պահպանելու որակի մեջ է: Մեզ ոչ մի նոր ռեկոմենդացիա չի տրվել, դրանք նույնն են՝ դիմակ, սոցիալական հեռավորություն եւ ձեռքերի ախտահանում:

ԱՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ այս պահին, ցավոք սրտի, չունենք պատվաստանյութ եւ չգիտենք՝ երբ կունենանք: Քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ պատվաստանյութը մնում է դիմակը:

Այո, այսօր մենք չենք կարողանում կանոնների կատարման որակ ապահովել: Այսօր մեր մեծագույն պրոբլեմը բակային տարածքներն են, թաղումներն նե, հոգեհանգտյան արարողություններն են:

Մենք երբեք չենք բացառել, որ կարող է գալ մի իրավիճակ, երբ նորից գնանք համընդհանուր սահմանափակումների՝ հասկանալով, որ դա կարող է ջարդել մեր տնտեսության ողնաշարը, բայց մարդկանց կյանքը փրկելու այլ տարբերակ պարզապես չլինի»:

 

  • Կիսվել: