հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քանի բաժանորդ է Ջավախքում օգտվել գազի սուբսիդավորումից

Քանի բաժանորդ է Ջավախքում օգտվել գազի սուբսիդավորումից

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում «SJGC» գազաբաշխիչ ընկերության 17 402 բաժանորդներից փետրվարին (մինչև 200 խ/մ) պետական սուբսիդավորումից օգտվել է 8 457 բաժանորդ, գրում է jnews.ge-ն:

Ըստ «SJGC» գազաբաշխիչ ընկերության, 2021 թվականի փետրվարին 17402 բաժանորդից՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում 5182 բաժանորդ, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում 3325 բաժանորդ կարողացել է օգտվել կոմունալ ծախսերի (մինչև 200 խ/մ) պետական սուբսիդավորումից:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարին Ջավախքի 17 402 բաժանորդից սուբսիդավորում ստացել է 7760 բաժանորդ, որից 4646-ը` Ախալքալաքի մունիցիպալիտետում, իսկ 3114-ը` Նինոծմինդայի մունիցիպալիտետում:

Կորոնավիրուսի (COVID-19) տարածման իրավիճակի պատճառով կառավարության որոշման համաձայն, պետության կողմից մարվել էին բաժանորդների նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների կոմունալ ծախսերը, բայց միայն նրանց, ովքեր սպառել էին մինչև 200 խորանարդ մետր բնական գազ և մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև նույն բաժանորդների ջրամատակարարման և աղբահանման ծախսերը:

Բաժանորդների թիվն ամբողջ Վրաստանում, ովքեր ամսական սպառում են 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա, 1,2 միլիոն է, և միջին հաշվով պետությունը 17 միլիոն լարի (ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար) է հատկացրել այդ քաղաքացիների կոմունալ ծառայությունների վճարման համար:

Վրաստանում կա նաև 670 հազար բաժանորդ, որոնք ամսական սպառում են մինչև 200 խորանարդ/մետր բնական գազ: Պետությունը 27 միլիոն լարի (ավելի քան 8 միլիոն դոլար) է հատկացրել նրանց պարտքը մարելու համար:

 

  • Կիսվել: