հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևանում մայիսի 22-ին և 25- 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
​​
Մարզերում մայիսի 23-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Կիսվել: