Որպես ապօրինի գույք բռնագանձված «Mercedes-Benz GLE 350» ավտոմեքենան փոխանցվեց պետգույքի կառավարման կոմիտեին
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22–ի նիստում որոշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում հաշտության համաձայնությամբ Հայաստանին անցած «Mercedes-Benz GLE 350» մակնիշի ավտոմեքենան փոխանցվի ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Նշենք, որ Հաշտության համաձայնությունը կնքվել է 2024 թվականի սեպտեմբերի 4-ին կայացված վճռով։ Այս գործով շահագրգիռ անձինք են Գևորգ Հակոբյանը, Սեյրան Հակոբյանը և Արմինե Վահանյանը։
Նշվածի հիմքով՝ 2025թ. ապրիլի 4-ին «Mercedes-Benz GLE 350» մակնիշի տրանսպորտային միջոցի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։