հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քաղավիացիայի կոմիտեն՝ առաջիկա չվերթերի մասին

Քաղավիացիայի կոմիտեն՝ առաջիկա չվերթերի մասին

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ս. թ. հուլիսի 9֊ին կիրականացվի Մոսկվա֊Երևան֊Մոսկվա չվերթը Sibir ավիաընկերության կողմից (ժամանում 16։25, մեկնում 17։25)։

Ս. թ. հուլիսի 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03:35):

Ս․ թ․ հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում 15:00):

Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում 14:00):

Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում 19:45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

  • Կիսվել: