ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քաղաքին որպես բիզնես կամ հիմնարկ վերաբերվելու հետևանքները․ Մեսրոպ Առաքելյանը՝ Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման մասին

Քաղաքին որպես բիզնես կամ հիմնարկ վերաբերվելու հետևանքները․ Մեսրոպ Առաքելյանը՝ Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման մասին

 «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է այսօր Երևանում Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածում արձանագրված ճանապարհի երթևեկելի գոտու փլուզմանը՝ նշելով, որ եթե հետագայում էլ շարունակենք մայրաքաղաքին էլ վերաբերվենք որպես բիզնես կամ հիմնարկի, հետևանքները լինելու են աղետալի։

«Երևանը չունի մաստեր-պլան, Երևանը չունի գլխավոր հատակագիծ։ Հետևաբար, անկանոն և անպատասխանատու կառուցապատումը շարունակելու է ոչ միայն աղճատել մայրաքաղաքի տեսքը, խորացնել բնապահպանական խնդիրները, այլև այսօրվա դեպքի նման անվտանգության սպառնալիք է հանդիսանալու քաղաքի և բնակիչների համար։ Քաղաքին որպես բիզնես կամ հիմնարկ վերաբերվելու հետևանքները սրանք են։ Երևանին սեր ու նվիրում է պետք»,- գրել է Առաքելյանը։

Նշենք՝ ինչպես InfoPort.am-ին փոխանցել էին քաղաքապետարանից, նախնական դիտարկմամբ՝ փլուզումը տեղի է ունեցել վերջին շրջանում անոմալ քանակությամբ տեղումների պատճառով: Ճանապարհին հարակից գրունտը թուլացել է, ինչն էլ, ըստ էության, հանգեցրել է փլուզման:

  • Կիսվել: