շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քաղաքապետարանը պարզաբանել է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառը

Քաղաքապետարանը պարզաբանել է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառը

Մայիսի 20-ի լուսադեմին մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածում արձանագրվել է ճանապարհի երթևեկելի գոտու փլուզում:

Ինչպես InfoPort.am-ին փոխանցեցին քաղաքապետարանից, նախնական դիտարկմամբ՝ փլուզումը տեղի է ունեցել վերջին շրջանում անոմալ քանակությամբ տեղումների պատճառով: Ճանապարհին հարակից գրունտը թուլացել է, ինչն էլ, ըստ էության, հանգեցրել է փլուզման:
 
Շինարարությունն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը հանձն է առել առաջիկայում հենապատ կառուցել՝ այդ կերպ ապահովագրելով հետագա հնարավոր փլուզումներից: Այս պահին ուսումնասիրվում է Ծիծեռնակաբերդի խճուղուն հասցված վնասի չափը և, նախնական դիտարմամբ, ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն շուրջ մեկ ամիս:
 

  • Կիսվել: