ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքացիները կարող են տուգանվել ավտոմեքենաները չարտահանելու համար. նոր զգուշացում (տեսանյութ)

Քաղաքացիները կարող են տուգանվել ավտոմեքենաները չարտահանելու համար. նոր զգուշացում (տեսանյութ)

Հայաստանի պետական եկամուտների կոիտեն հորդորում է քաղաքացիներին մինչեւ սեպտեմբերի 30-ը իրականացնել օտարերկրյա պետությունում հաշվառված մեքենաների արտահանումը՝ տուգանքներից խուսափելու համար։

Տեղեկացնենք, որ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Կորոնավիրուս համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշմամբ ժամկետը երկարաձգել էր։ Հիմա՝ ՊԵԿ-ը հիշեցնում է վարորդներին, որ արտահանման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։

Եթե այդ ժամկետում քաղաքացիներն ավտոմեքենաները չարտահանեն, ապա կվճարեն տուգանքներ։ Այսինքն սահմանված ժամկետում չարտահանելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով:

Բացի այս, ArmLur.am-ը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում, որոնք հետաքրքրվում են՝ արդյոք ՊԵԿ նախազգուշացումը վերաբերվում է ռուսական համարանիշներով մեքենաներին, թե ոչ: Մենք վարորդների անհանգստությունը փոխանցեցինք ՊԵԿ, որտեղից ի պատասխան փոխանցեցին՝ նշելով, որ ոչ՝ չի վերաբերվում. ՙԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված տրանսպորտային միջոցներին չի վերաբերվում՚: Այսինքն եթե Վրաստանում, Դուբայում կամ երրորդ երկրներում հաշվառված մեքենաներին:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: