ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Մենք կարող ենք 2,5 մլրդ դոլարի առևտրային ծառայություններ արտահանել ՀՀ. Թեհրանի Առևտրի պալատի գլխավոր քարտուղար

Մենք կարող ենք 2,5 մլրդ դոլարի առևտրային ծառայություններ արտահանել ՀՀ. Թեհրանի Առևտրի պալատի գլխավոր քարտուղար

Թեհրանի Առևտրի պալատի գլխավոր քարտուղարը նշելով, որ մենք ունենք շուրջ 2,5 միլիարդ դոլարի կարողություն առևտրային ծառայություններ Հայաստան արտահանելու համար ասել է,-Վերջին 3 տարվա ընթացքում Իրանի տեխնիկական և ինժեներական ծառայությունների 91%-ն արտահանվել է Հայաստան, գրում է parstoday.ir-ը:

Անդրադառնալով տնտեսական տեսանկյունից Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությանը և կարևորելով այլ երկրների հետ փոխգործակցության մեջ Հայաստանի տարածաշրջանային և միջազգային կարողությունների օգտագործումը, Բահման Էշղին ասել է,-Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու տնտեսական օգուտները Հայաստանի համար զգալի են՝ համեմատած միության անդամ մյուս երկրների հետ,և ԵԱՏՄ-ի հետ այս երկրի ապրանքաշրջանառության տեսակարար կշիռն այս միության ստեղծմանը հաջորդած տարիների ընթացքում աճել է 7 տոկոսային կետով։

Թեհրանի առևտրի պալատի գլխավոր քարտուղարը բացատրելով տնտեսական առումով Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը և անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի հնարավորություններին ասել է,-Հայաստանի մոտ 9 միլիարդ դոլարի սպառման շուկա մուտք գործելը, դեպի ծով ելք չունենալը և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը, Հայաստանի ներմուծումներում Իրանի համեմատաբար մեծ մասնաբաժինը, դեպի Եվրասիական և Եվրոպական երկրներ իրանական արտադրանքի վերաարտահանման ոլորտները և համատեղ արտադրության և ներդրումների համար ազատ առևտրի գոտիների շահագործումը վկայում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կարևորության մասին։

Թեհրանի առևտրի պալատի գլխավոր քարտուղարը առաջարկներ է ներկայացրել Հայաստանին ապրանքների և ծառայությունների առևտուրը խթանելու համար։ Նա ասել է,-Այս առաջարկներից են Հայաստանի նկատմամբ Իրանի մոտեցման բարեփոխումը՝ կապված դեպի ծով ելք չունեցող քիչ բնակչությամբ և դեպի Եվրասիա և ծովային Եվրոպա տանող դարպաս համարվող երկրի հետ,Հայաստանը Հարավային Կովկասում Իրանի առևտրային հանգույցը դարձնելը, և Իրանի ու Հայաստանի առանցքայնությամբ բազմակողմանիության ամրապնդումը։

  • Կիսվել: