շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները մարզերում շարունակվում են

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները մարզերում շարունակվում են

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները շարունակում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շարքը:
 
Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայրում անց է կացվել է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք: Բնակավայրի շչակի միջոցով իրականացվել է նաև ազդարարում։ Ազդարարման արդյունքում կազմակերպվել է Երվանդաշատ բնակավայրի կից գործող կառույցների աշխատակիցների, դպրոցի աշակերտների և ուսուցիչների տարահանում և պատսպարում:
 
Մեծամոր համայնքի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Երեխաների տարահանում և հրդեհաշիջում հրդեհի ժամանակ» թեմայով։ Ուսուցանվողներին ներկայացրել է նաև «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։
 
Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից մի շարք դպրոցներում և «Բասենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ «Տարահանման միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում», ինչպես նաև դասախոսություններ՝ «ՆԳՆ փրկարար ծառայության գործառույթները և խնդիրները բնակչության պաշտպանության բնագավառում» թեմաներով:
 
Վարժանքների արդյունքներով ստուգել են օղակների պատրաստվածության վիճակը՝ անձնակազմի առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, փոխհամագործակցությունը՝ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների և դպրոցներիի տնօրինության միջև։

  • Կիսվել: