Պուտինը շնորհավորել է հայ նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի ծննդյան 75-ամյակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի ծննդյան 75-րդ տարեդարձը: Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում։
«Դուք տաղանդավոր նկարիչ, քանդակագործ, զանազան ժանրերում և տարբեր տեխնիկաներով ստեղծված վառ, ինքնատիպ աշխատանքների հեղինակ եք, Դուք միջազգային լայն ճանաչման եք հասել։ Կարևորն այն է, որ այսօր էլ Ձեր ստեղծագործական նախագծերը շարունակում են հետաքրքիր, յուրօրինակ և պահանջված լինել։
Ձեզ քաջառողջություն, ոգեշնչում և ամենայն բարիք եմ մաղթում»,-ասվում է շնորհավորական ուղերձում։
Նշենք, որ Գեորգի Ֆրանգուլյանի ստեղծագործությունները Տրետյակովյան պատկերասրահում են, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում և աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։ Նա ստեղծագործում էհաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում՝ բրոնզով, մարմարով, փայտով, կերամիկայով։


