երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պուշկինի թունելի մոտ կատարվել են ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ

Պուշկինի թունելի մոտ կատարվել են ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ

Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ137+060 – կմ141+000 հատվածում՝ Պուշկինի թունելի մոտ‚ կատարվել են միջին նորոգման աշխատանքներ։

 

Միջին նորոգման շրջանակում ճանապարհի երթևեկելի մասում կատարվել է փոսային նորոգում‚ տեղադրվել է հարթեցնող շերտ‚ այնուհետև՝ վերին շերտ։ Լրացվել և հարթեցվել են կողնակները‚ տեղադրվել են նաև ուղղորդիչ սյուներ‚ կատարվել է գծանշում։

  • Կիսվել: