երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Պռոշյանում բախվել են «Toyota Land Cruiser»-ը, «Nissan Pathfinder»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Պռոշյանում բախվել են «Toyota Land Cruiser»-ը, «Nissan Pathfinder»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Հարություն Գ․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և 66-ամյա Հունան Կ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հակոբ Գ․-ն և Հարություն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: