երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փրկարարները «VOLVO» մակնիշի բեռնատարը դուրս են բերել Տաթև-Լծեն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Փրկարարները «VOLVO» մակնիշի բեռնատարը դուրս են բերել Տաթև-Լծեն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Նոյեմբերի 28-ին, ժամը 19։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է երթևեկելի հատվածում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Բ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մ):
 

  • Կիսվել: