երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Փրկարարները Պարզ լճի ճանապարհից դուրս են բերել ընկած ծառը. երթևեկությունը դարձել է երկկողմանի բաց

Փրկարարները Պարզ լճի ճանապարհից դուրս են բերել ընկած ծառը. երթևեկությունը դարձել է երկկողմանի բաց

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 20-ին, ժամը 14։45-ին ահազանգ է ստացել, որ Պարզ լճի ճանապարհին ծառ է ընկել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ծառը մասնատել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը դարձել է երկկողմանի բաց։

 

  • Կիսվել: