հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Դիլիջան ազգային պարկ»-ի հրդեհը մարվել է․ այրվել են մոտ 2 հա տարածքում անտառամիջյան խաշամ և փայտի թափուկներ

«Դիլիջան ազգային պարկ»-ի հրդեհը մարվել է․ այրվել են մոտ 2 հա տարածքում անտառամիջյան խաշամ և փայտի թափուկներ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 06:00-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 11։05-ին։ 3 հա անտառամիջյան հատվածում այրվել են 2 ծառ, 4 ծառ՝ մասամբ և թափուկներ։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 18:47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամայն կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչարձան գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհ է բռնկվել:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին․ մոտ 2 հա տարածքում այրվում են անտառամիջյան խաշամ և փայտի թափուկներ։
 
Մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 6 փրկարար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից և Խաչարձան գյուղի 15 բնակիչ:

  • Կիսվել: