հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 2-ին, ժամը 22:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի տանիք․ առկա է ինքնասպանություն գործելու վտանգ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ քաղաքացի Ա․ Ս․-ն (ծնված 1999 թ.) փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի տանիքից։

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

 

  • Կիսվել: