չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն

Ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերները մեկնել են Ճոճկան գյուղի վերևի հանդամաս, ընկերներից մեկը կորել է․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են քաղաքացի Ս. Թ.-ին (ծնված 1978 թ․)։

  • Կիսվել: