չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ազատի ջրամբարից

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ազատի ջրամբարից

Հունիսի 25-ին, ժամը 08:04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

 

Փրկարարները «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ջ.) դուրս են բերել ջրամբարից:

  • Կիսվել: