երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Ապրիլի 1-2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Ամասիա-Հողմիկ և Երևան-Սևան ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 6 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: