երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա, 11 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա, 11 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 1-2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք և Արմավիրի մարզի Արագած գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: