երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղային ընկերության գլխավոր տնօրեն Ջեբերալի Զաքերիին:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները:

Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քննարկվող մոտեցումները՝ ընդգծելով Հայաստանի տարածքով հաղորդակցությունների զարգացման, տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացման և տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին: ՀՀ դեսպանը ներկայացրել է այդ ծրագրի հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության խթանման համատեքստում դրա նախատեսվող մեխանիզմները:

 

  • Կիսվել: