չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Դեկտեմբերի 25-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը:

  • Կիսվել: