երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փրկարարներն ապամոնտաժել են Խանջյան փողոցի շենքերից մեկի օդորակիչը

Փրկարարներն ապամոնտաժել են Խանջյան փողոցի շենքերից մեկի օդորակիչը

Հուլիսի 29-ին, ժամը 15:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի շենքերից մեկի արտաքին պատին ամրացված օդորակիչը պոկվել, կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Փրկարարներն ապամոնտաժել են օդորակիչը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: