շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Սեպտեմբերի 21-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ քաղաքում, Նոր Գեղի և Զովունի գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 4 սահնօձ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: