Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել. Փաշինյան
Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրորդ գրառմամբ, դիմելով Կաթողիկոսին, նա ասել է. «Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»։
Նշենք, որ քիչ առաջ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Մայր Աթոռ այցելելիս հարցազրույց էր տվել, որում, մասնավորապես, ասել էր. «Հայաստանում մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայոց եկեղեցու պատմությունը, հարձակվել է հայ ժողովրդի և եկեղեցու վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու և ժողովրդի կողքին, այս ամենում ունենալու եմ իմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական ուժերը և գործիչները չհաջողեն, մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամենին»։