շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փորձել էին Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալ

Փորձել էին Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալ

Փետրվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններն իրացրին փետրվարի 28-ին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ երեք երիտասարդ, նախնական համաձայնության գալով, փորձել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ, սակայն նկատելով ոստիկաններին՝ ձուկ չեն որսացել:

Աղավնաձորցի երիտասարդները գետի ափին հայտնաբերվել, ապօրինի ձուկ որսալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին: Նրանցից մեկի ուսապարկում հայտնաբերվել են ավտոմեքենայի մարտկոց, հոսանքի կարգավորիչ և ձուկ որսալու ցանց՝ ամրացված հոսանքի լարով:

Երիտասարդները, կազմված փաստաթղթերը և հայտնաբերված իրերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: