ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Տյումենում մասնակցել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամության այգու բացման արարողությանը

Փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Տյումենում մասնակցել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամության այգու բացման արարողությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը, հունիսի 18-19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամության այգու բացման արարողությանը, որի շրջանակներում տեղի է ունեցել նաև Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու օծման արարողությունը: Փոխվարչապետին ներկայացվել է նաև բարեկամության այգու տարածքում տեղակայացված հայկական մշակույթի կենտրոնի նոր շենքի շինարարության ընթացքը, որը նախատեսում է նաև ներառել ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի մասնաճյուղը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Տյումենի մարզի հայկական համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանին՝ հայ-ռուսական բարեկամության այգու ստեղծման նախաձեռնության և կատարված աշխատանքի համար:

Միջոցառումից հետո կայացել է նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած և Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորի ու Տյումենի քաղաքապետ Ռուսլան Կուխարուկի գլխավորած պատվիրակությունների միջև հանդիպում: Հանդիպման շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: