ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Պոեզի գիծը փակելու ենք, գոնե Փաշինյանը լայաղ կանի՝ տեսնի մեզ. ոստիկանների հետ բախում՝ կառավարության շենքի մոտ

Պոեզի գիծը փակելու ենք, գոնե Փաշինյանը լայաղ կանի՝ տեսնի մեզ. ոստիկանների հետ բախում՝ կառավարության շենքի մոտ

Դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները շարունակում են բողոքի ակցիա անցկացնել կառավարության մոտ։

Կառավարության շենքի մոտ ստիկանների և նրանց միջև բախում տեղի ունեցավ։ Ակցիայի մասնակիցները փակել են փողոցն ու հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ, սակայն նրանց հետ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով, որ կառավարության ղեկավարը չի ուզում հանդիպել, քանի որ ակցիայի մասնակիցները փողոց են փակել:

Ոստիկանական գործողությունների արդյունքում իրավիճակն ավելի լարվեց: Ոստիկաններին հաջողվեց մասամբ բացել փողոցը, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ:
 

Ակցիա անող ու փողոց փակած քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ գնացքի գիծ են փակելու․

«Հեսա պոեզի գիծն էլ կփակենք, տեսնենք պարոն Փաշինյանը գոնե այդ ժամանակ լայաղ կանի՞ գոնե երկու րոպեով տեսնի մեզ: Օգնականն ասում է, որ պարոն Փաշինյանը չի ուզում տեսնի, քանի որ փողոց ենք փակել։ Բայց չէ որ դուք եք այդ օրենքը ստեղծել մեզ համար: Բայց մենք փողոց չենք փակել, պեշեխոդով քայլում ենք: Անօրինական բան չենք անում, ամեն ինչ օրենքի սահմաններում է»:

  • Կիսվել: