կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փետրվարի 5-6-ը բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Փետրվարի 5-6-ը բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, բնակարանային գողության՝ 3, հոգեկան ներգործության, շորթման, համակարգչային հափշտակության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, 16 տարին չլրացած անձին սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ առաջարկելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության ու ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: