երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է շարունակել ջանքեր գործադրել` լավարկելու կանանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության տարբեր հարցերում․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Պետք է շարունակել ջանքեր գործադրել` լավարկելու կանանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության տարբեր հարցերում․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի աշխատանքների գնահատման համաժողովին, որին ներկա էին ճյուղային այլ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ գործողությունների ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով նախորդ տարվա ընթացքում կատարվել է ընդգրկուն աշխատանք՝ շեշտելով, որ N1325 բանաձևի շրջանակում պետք է շարունակել ջանքեր գործադրել լավարկելու կանանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության տարբեր հարցերում:

Վահան Կոստանյանը կարևորել է այն փաստը, որ գործողությունների ազգային ծրագրի դրույթների իրականացումը լսելի է դարձնում քաղաքացիների ձայնը, որոնք բնակվում են մարզերում, սահմանագծին մոտ և կրում են հակամարտության ուղիղ հետևանքները:

ԱԳ նախարարի տեղակալը ծրագրի իրականացման գործում շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ արձանագրելով, որ արդյունավետ համագործակցության ապացույցներից են մինչ օրս իրականացված աշխատանքները:

 

  • Կիսվել: