ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Պետդուման ընդունել է օրինագիծ՝ ՌԴ-ում աշխատանքի համար ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի ճանաչման մասին

Պետդուման ընդունել է օրինագիծ՝ ՌԴ-ում աշխատանքի համար ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի ճանաչման մասին

Պետդուման այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանում ճանաչել ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական վկայականները Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն ծավալելիս: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես՝ նշվում է, որ ծրագրված փոփոխությունները Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում են նախատեսում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեության իրականացման համար:

  • Կիսվել: