ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը

ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 27-ին մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը: Առաջին օրը մասնակցել է 25 դիմորդ, որոնք դիմել են բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնելու համար:

Հարցազրույցի փուլին կմասնակցի 700-ից ավելի դիմորդ: Այս փուլը հաղթահարած դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում և կմասնակցեն տեսական ու գործնական պարապմունքներին: Տեսական մասը տևելու է 30-95 դասաժամ՝ ըստ պաշտոնի, իսկ գործնական մասը՝ մինչև 10 շաբաթ։ Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը կմեկնարկի մայիսից:

 

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

Возможно, это изображение 1 человек и сидит

Возможно, это изображение 2 человека

Возможно, это изображение 6 человек, люди стоят, люди сидят, офис и в помещении

 

  • Կիսվել: